Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Վրաստանի համար Արևմուտքի պայքարն ավարտված չէ

Վրաստանի համար Արևմուտքի պայքարն ավարտված չէ
27.10.2024 | 15:05

Մերձավորարևելյան իրադարձությունների, Իսրայել-Իրան կոշտ առճակատման և ուկրաինական պատերազմի թատերաբեմում ռազմական գործողությունների ընթացքից հետո թոփ 4-րդ իրադարձությունը, որի վրա բևեռված է մեծ հետաքրքրություն՝ Վրաստանի հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքներն են: Դրանք ունեն և՛ ռեգիոնալ, և՛ գլոբալ նշանակություն: Արձանագրենք, որ հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաներով Ռուսաստանի ազդեցության գոտիները կրճատելու քաղաքականությունը շղթայական անհաջողություններ է կրում: Վրաստանը, ուկրաինացման սցենարից խուսափելու համար, վճռական քայլ կատարեց, և փաստացիորեն այստեղ ներդրված արևմտյան կենտրոնների միլիարդավոր դոլարները կրկին փոշիացան: Բայց ասել, թե Վրաստանի համար պայքարն ավարտված է, սխալված կլինենք: ԱՄՆ/ԵՄ ստրատեգները համառ են, անհաջողություններից չեն ընկճվում, միշտ նոր ուղիներ և միջոցներ են փնտրում կորցրածը հետ բերելու համար: Որպես օրինակ՝ ԽՍՀՄ փլուզման և Արևելք բևեռի մասնատման երկարատև քաղաքականությունը, որն ի վերջո ավարտվեց հաջողությամբ: Հիմա ի՞նչ կարելի է սպասել Վրաստանի հանդեպ ապագա քաղաքականությունից: Մի բան պարզ է, որ վրացական ընդդիմության և քաղաքացիական հասարակության կառույցները ֆինանսավորվում են արևմտյան կենտրոններից: Պարզ է նաև, որ ով ֆինանսավորում է, նա էլ տալիս է պատվերն ու ծրագիրը: Պարզ է նաև, թե ընտրությունների արդյունքները չճանաչելն ու այն սահմանադրական հեղաշրջում որակելու մասին ընդդիմության հայտարարությունը որտեղից է գալիս: Սա բավականին հեռուն գնացող քաղաքական ակցիա է: Հավաքական Արևմուտքը, ի վերջո, հենվելով այս եզրակացության վրա, նոր կառավարությունը կարող է ճանաչել ոչ լեգիտիմ և հակադեմոկրատական՝ գրանցելով այն ավտորիտար վարչակարգերի ցանկում: Իհարկե, դա կարող է նաև Թբիլիսիի դեմ պատժամիջոցներ կիրառելու իրավական լծակներ և հիմնավորումներ տալ: Արդյունքը՝ սոցիալ-տնտեսական դժվարություններ առաջացնելով նպաստել «Վրացական երազանքի» իշխանության թուլացմանը, բացառված չէ՝ նոր քաղաքական ճգնաժամեր հասունացնելով: Իհարկե, կա կարծիք, որ բացառված չէ վրացական երկրորդ մայդանի սցենարը: Կապրենք կտեսնենք, բայց Երևանում անհրաժեշտ է ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 7862

Մեկնաբանություններ